«Առաջին հերթին կպատժվի Սաակաշվիլին, հետո՝ ըստ հիերարխիայի…».  Բուրջանաձե

«Մայսիսի 26»-ի գործին է անդրադարձել նաև «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:  Նա նշել է, որ այդ օրը իշխանությունը կռվել է անզեն ու  անմեղ մարդկանց դեմ:

«Կեցցե «Միացյալ ազգային շարժում»-ը.  մենք մեր աչքով  տեսանք, թե ինչպես են նրանք կռվում սեփական անզեն բնակչության դեմ: Նրանք այլևս իշխանության գալու  ոչ մի իրավական և բարոյական հիմք  չունեն : Չունեն նաև իրավունք խոսելու ժողովրդավարական արժեքների մասին»:,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

«Միացյալ  ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը  իշխանության  գալով «Մայիսի 26»-ի գործը ավարտին կհասցնի և մեղավորներին կպատժի:

«Առաջին հերթին կպատժվի Սաակաշվիլին, հետո՝ ըստ հիերարխիայի»,- Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում «frontnews.ge»-ն:

Թողնել պատասխան