Ուղղահայաց առաջին ավտոկայանատեղին Թբիլիսիում (Տեսանյութ)

«Ստարտափ Վրաստան» նախագծի շրջանակներում մեքենաների ուղղահայաց կայանման համակարգի ներկայացումն ու փորձարկումը տեղի է ունեցել Վրաստանի վագոնաշինական գործարանի տարածքում:

Ավտոմեքենաների կայանման վերելակային համակարգը մետաղյա կառույց  է, որը հնարավորություն է տալիս մեկ ավտոմեքենայի համար հատկացված տարածքում կայանել 4, 6 ,8 կամ 10 մեքենա:

Կայանման նոր համակարգը պատրաստել է «Ստարտափ Վրաստան» նախագծի հաղթող «ՍՊԸ Ռեվերս»  կազմակերպությունը՝ Վրաստանի վագոնաշինական գործարանի և «Համագործակցության հիմնադրամի» աջակցությամբ:

Կայանման ուղղահայաց համակարգը  հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Այն կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք:

Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 100 հազար լարի է:

Տեղեկացնում է palitranews.ge-ն:

Թողնել պատասխան