Առևանգված լրագրողի կինը կանչվել է դատախազություն

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը կանչվել է Վրաստանի գլխավոր դատախազություն:

«Օգոստոսի 3-ին նկատեցի, որ հետևում են, երբ Ադրբեջանի ՆԳ նախարարը Վրաստան այցելեց: Այդ ժամանակ ես զբոսայգում էի՝ Ազատության հրապարակի մոտ: Երեխայի հետ էի: Նկատեցի 25-30 տարեկան մոտ 7 մարդու, նրանք նստած էին: Հետո նկատեցի այն մարդուն, ով հետևում էր Աֆգանին՝ մինչ նրա առևանգումը: Երեխային վերցրի և տուն գնացի: Այնուհետև Ռուսթավելիի պողոտայում նկատեցի, որ 4 մարդ կրկին հետապնդում են: Ես լուսանկարեցի և տեսագրեցի: Այդ նյութերը երկու շաբաթ առաջ փոխանցել եմ դատախազությանը, չնայած ոչ մի արձագանք չկա: Միայն երեկ զանգահարեցին և ասացին, որ գնամ և հանձնեմ նյութերի բնօրինակները»,- հայտարարել է Մուստաֆաևան:

Թողնել պատասխան