Ավակովը Սահակաշվիլիին կոչ է արել միգրացիոն ծառայություն դիմել

Ուկրաինայի ՆԳՆ-ի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի տարածքում հետագա ծրագրերի երկու տարբերակ ունի: Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Սահակաշվիլիին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար են հատել Ուկրաինայի սահմանը, հարկավոր է անհապաղ ընտրել երկու տարբերակներից մեկը. Հասնել Շեգենի անցակետ և անցնել  գրանցման գործընթացը, կամ ներկայանալ միգրացիոն ծառայություն:

Նախարարը նաև նշել է, որ «ճեղքման» բոլոր մասնակիցները, այդ թվում նաև պատգամավորները ստիպված կլինեն ոստիկանություն ներկայանալ՝ ցուցմունք տալու համար: Ավակովի խոսքով՝ ներկայումս ոստիկանությունը պարզում է այն անձանց ինքնությունը, ովքեր նախօրեին մասնակցել են Սահակաշվիլիին Ուկրաինայի սահման փոխադրելուն:

Թողնել պատասխան