Ավարտվել է «Մարնեուլի 500» ենթակայանի շինարարությունը

Ավարտվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված «Մարնեուլի 500» ենթակայանի շինարարությունը: Նորակառույց ենթակայանի նպատակը Թբիլիսիի և Քվեմո(Ստորին) Քարթլիի էներգամատակարարման բարելավումն է: Նախագիծը իրականացվել է «Վրասատանի պետական էլեկտրահամակարգի», «Շրջանային էլեկտրամատակարարման զարգացման  նախագծի» և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ, տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Ենթակայանի շինարարության ավարտի կապակցությամբ դեկտեմբերի 12-ին Մառնեուլի են այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Մարնեուլի 500»-ի  կառուցման վրա ծախսվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Վարչապետի խոսքերով  ենթակայանի կառուցումը էներգետիկայի անկախության ճանապարհին իրականացված ևս մեկ քայլ է:

«Մարնեուլի 500»-ի շինարարական աշխատանքներն իրականացրել է թուրքական BEST/BETAS  կազմակերպությունը:

Թողնել պատասխան