Ավստրիան՝ Վրաստանի հակամարտությունները լուծելու գործում ներդրում կունենա

ԵԱՀԿ-ի նախագահության շրջանում, Ավստրիան՝ Վրաստանի հակամարտությունները լուծելու գործում փորձելու է իր լուման ներդնել:

Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: «Անվտանգության և կայունության հասնելու համար աշխարհին անհրաժեշտ են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի նման կառույցներ: 2017թ․֊ին, ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ, Ավստիան փորձելու է ամրապնդել իր վստահությունը և աջակցել Ուկրաինայում, Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործընթացին»,- հայտարարել է Սեբաստիան Կուրցը:

Հիշեցնենք, որ այս պահին ԵԱՀԿ-ի գործող նախագահը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն է:

Թողնել պատասխան