Ավտոճանապարհների նախարարության նախկին շենքը`աշխարհի գեղեցիկ շինությունների տասնյակի մեջ

Ավտոճանապարհների նախարարության նախկին շենքը, որում այս պահին տեղակայված է «Վրաստանի բանկ»-ի գլխամասային գրասենյակը, ներգրավվել է ճարտարապետական «բրուտալիզմ»-ի ոճով կառուցված` աշխարհի գեղեցիկ շինությունների տասնյակի մեջ, փոխանցում է բրիտանական BBC-ն:

Առավել տպավորիչ հնգյակի մեջ են Մշակույթի և դիզայնի քոլեջը` Շվեյցարիա, Սալվադորի ցուցահանդեսների կենտրոնը` Բրազիլիա, Թաուեր հաուսը` Ճապոնիա, Հավանայում ԽՍՀՄ դեսպանատոււնը` Կուբա, Բոսթոն Սիթի Հոլը` ԱՄՆ և այլն: Վրացական ՍՍՀ նախկին ավտոճանապարհների նախարարության շենքը խորհրդային ժամանակաշրջանի անհատական նախագծված սակավաթիվ շինություններից է, որը կառուցվել է 1975-ին, ճարտարապետներ Գեորգի Չախավայի և Զուրաբ Ջալագանիայի կողմից: Շենքն իրենից ներկայացնում է այսպես կոչված` տարածության քաղաք, հիմնական գաղափարը` հողային տարածքի հնարավորինս քիչ օգտագործումն է: 2007-ին շենքը ստացել է ճարտարապետության ազգային հուշարձանի կարգավիճակ:

Թողնել պատասխան