Ավտովթար Սաբուրթալոյում

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում վթար է տեղի ունեցել: Ինֆինիտի ջիպ մեքենան Կազբեգի պողոտայում կորցրել է կառավարումն ու մխրճվել մոտակա կանգառի կրպակը:

Արդեն հայտնի է, որ ղեկին երիտասարդ կին է եղել, մեքենան ընթացել է բարձր արագությամբ: Վարորդը փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, ուր հրաժարվել է բուժօգնությունից և լքել բուժհաստատությունը: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ պատահարից միակ տուժողը վարորդն է: Քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 276 հոդվածով:

Հիշեցնենք, որ նախօրեին ևս մեկ ավտովթար է գրանցվել քաղաքի կենտրոնում՝ ողբերգական ելքով: Մեքենան այս դեպքում ևս հայտնվել էր կանգառում, 11-ամյա աղջիկը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, մոր վիճակը շարունակում է մնալ ծանր: Ըստ ՆԳՆ-ի վիճակագրության՝ միայն նախորդ տարի ավտոճանապարհային պատահարների զոհ է դարձել 581 մարդ։

Թողնել պատասխան