Արդարադատության նախարարության ծառայությունները հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց

Վրաստանի արդարադատության նախարարության հանրային բոլոր ծառայությունները հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին:

Շուրջ 400 հանրային ծառայություն առաջարկող արդարադատության նախարարությունը կառուցել է նոր հարթակ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Տեսողական, լսողական խնդիրներ ունեցող  քաղաքացիները, ինչպես նաև սայլակով մարդիկ առանց որևէ մեկի օգնության կկարողանան օգտվել արդարադատության նախարարության հանրային ծառայություններից:

Նախարարության կայքէջն ու առցանց ծառայությունները նույնպես հարմարեցված են հաշմանդամություն ունեցողներին:

Թողնել պատասխան