Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր  Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին պարտիան  ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ սպիտակ խաղաքարերով ավարտեց ոչ-ոքի:

Կողմերը խաղն ավարտել են 32-րդ քայլում:levon1
Կիսաեզրափակչի երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ սեպտեմբերի 20-ին: Արոնյանը կխաղա սեւ խաղաքարերով։
Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարում են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիժենը:

Թողնել պատասխան