Արոնյան-Դինգ՝ կրկին ոչ-ոքի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը եզրափակիչ փուլի արդեն 4-րդ հանդիպումը չինացի Լիրեն Դինգի հետ ավարտեց ոչ-ոքի։

Ավելի քան 3 ժամ տևած եզրափակչի 4-րդ  պարտիան ավարտվեց 52-րդ քայլով։

Սեպտեմբերի 27-ին պարզ կդառնա, թե ով է շախմատի առաջնության այս տարվա գավաթակիրը։ Վաղը կողմերի միջև կկայանա թայ-բրեյք՝ սահմանափակ ժամանակում արագ խաղ, որից հետո կունենանք վերջնական արդյունք։

Հիշեցնենք՝ ավարտին է մոտենում Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Սեպտեմբերի 28-ի Թբիլիսիի քաղաքային խորհրդում տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։

Թողնել պատասխան