Արսեն Ավակովը Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիու դեմ դատարան հայց է ներկայացրել

Saakashvili vs Avakov 2Ուկրաինայի Ներքին Գործերի նախարար Արսեն Ավակովը Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիու դեմ դատարան հայց է ներկայացրել: Ըստ Ավակովի նույն որոշումն է կայացրել նաև Ուկրաինայի  վարչապետ Արսենի Յացենյուկը:

Ուկրաինական 1+1 հեռուստաընկերության եթերում Ավակովը հայտարարել է, որ հայց  ներկայացնելու դրդառիթն իր պատվի և արժանապատվության պաշտպանությունն է,  սա պատասխանն է Սաակաշվիլիի կողմից հնչեցրած կոպիտ արտահայտությունների:

«Երբ մարդուն գող ես անվանում, ապա պետք է պատասխան տաս դրա համար: Որքանով տեղյակ եմ, պարոն Յացենյուկը ևս պատրաստվում է հայց ներկայացնել»,

— նշել է նա:

Հիշեցնենք, որ Ավակովի և Սաակաշվիլիի միջև լեզվակռիվը տեղի է ունեցել  դեկտեմբերի 14-ին, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, որի ժամանակ  Ներքին գործերի նախարարը  ջուր է շփել  նահանգապետի դեմքին: Միջադեպի հետ կապված 1+1-ի եթերում  Ավակովը ներողություն է խնդրել ուկրաինացիներից:

Թողնել պատասխան