Արտակարգ նիստ Վրաստանի բարձրագույն խորհրդում

Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հեռախոսազրույցի ձայնագրության հետ կապված արտակարգ նիստ է հրավիրել:

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Մերաբ Գաբինաշվիլիի խոսքով, նիստի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդի  բոլոր անդամները:

Գաբինաշվիլին պարզաբանել է, որ հրապարակված ձայնագրության մեջ Ախվլեդիանին զրուցում է աղմուկ բարձրացրած դատական գործընթացի մասին` նշելով, որ շատ բարդ հարց է առաջ եկել:

«Արդարադատության բարձրագույն խորհուրդը հարցը կուսումնասիրի  և հայտարարություն կընդունի: Սա նախադեպ կլինի, թե ինչպես պետք է դատավորն աշխատի»,- հայտարարել է Գաբինաշվիլին:

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Մերաբ Գաբինաշվիլին նշել է նաև, որ խորհուրդը ժամանակին ճիշտ որոշում է կայացրել՝ քաղաքային դատարանի ղեկավար Մամուկա Ախվլեդիանիին  պաշտոնազուրկ անելով:

Թողնել պատասխան