Արտանայում Կոխտա լեռան վրա հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Արտանայում Կոխտա լեռան վրա հրդեհի տեղայնացման աշխատանքները չեն դադարում: Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ տեղում  կենդանի ուժ է աշխատում: Հրդեհի մարմանը ներգրավված է 500 մարդ՝ Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ հրահանգների գործակալության աշխատակիցները և հրշեջ-փրկարարները: Գործակալությունից ասել են, որ հրդեհը տեղայնացված է, լեռան վրա բաց օջախներ չեն նկատվում:

Հիշեցնենք՝  Կախեթիի մի քանի շրջաններում  անտառային  հրդեհները  գրանցվել էին սեպտեմբերի 2-ին:

Թողնել պատասխան