Աֆղանստանում վրացի զինծառայող է վիրավորվել

Վրաստանի Պաշտպանության  նախարարության փոխանցմամբ՝ Աֆղանստանում Բագրամի ավիաբազայից 5 կմ հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորվել է Վրաստանի Զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայող կապրալ Զաուր Կոմախիձեն:

Նախարարության փոխանցմամբ՝ վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահի դրությամբ, Կոմախիձեն գտնվում է Բագրամի ավիաբազայի հիվանդանոցում: Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, հիվանդանոցից դուրս կգրվի այսօր:

Թողնել պատասխան