Բաթումին Վրաստան է, Ռիզեն՝Թուրքիա. Վրաստանում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանի հայտարարությանն է անդրադարձել Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեկ Լևենթ Գուրմուչքուն` ասելով, թե իհարկե Բաթումին Վրաստան է, իսկ Ռիզեն՝ Թուրքիա: 

Նրա խոսքերով, վերջին 25 տարիներին Թուրքիա-Վրաստան հարաբերությունները լավագույն կերպով են զարգացել: Գուրմուչքուն հայտարարել է, որ Թուրքիան ոչ միայն ճանաչում է, այլ նաև կպաշտպանի Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
«Մեր կառավարությունները ճիշտ քաղաքականություն են վարում: Վրաստանի հարևաններից Թուրքիան միակն է, որի հետ Վրաստանը չունի սահմանային խնդիրներ: Վրաստանի կառավարության հետ սերտ հարաբերություններ ունենք, և այս ուղղությամբ հարցեր գոյություն չունեն»,- հայտարարել է դեսպանը:

Թողնել պատասխան