Բաթումիում ընթանում է Հարավարևելյան Եվրոպայի Պն ղեկավարների հանդիպումը

Բաթումիում մեկնարկել է Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողովը (South Eastern Europe Defence ministerial): Միջոցառման հանդիսավոր արարողության բացումը վերապահված էր Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային։

Նման ձևաչափով Վրաստանում առաջին անգամ անցկացվող հանդիպմանը 14 երկրի բարձրաստիճան պաշտոնյա է մասնակցում։ Նրանք  քննարկում են անվտանգության ու համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։ Վրաստանի պաշտպանության նախարարը նշում է, որ նման հանդիպումները հերթական անգամ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման լավագույն միջոցներից է:

Իր ելույթում Լևան Իզորիան ուշադրություն է հրավիրել Սևծովյան անվտանգության հայեցակարգի վրա: Ըստ նրա, Վրաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի այդ գործընթացում:

Թողնել պատասխան