Բաքու-Թբիլիսի-Կարսը կնպաստի բեռնափոխադրումների աճին. Կվիրիկաշվիլի

«Սամցխե-Ջավախեթիով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կնպաստի բեռնափոխադրումների, շրջանի արտահանման ու տարանցիկ ներուժի աճին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Սամցխե-Ջավախքի քաղաքներում ներկայացնելով իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքապետերի թեկնածուներին:

Նրա խոսքով, ծրագիրը նաև կնպաստի երկրի տարանցիկ և տեխնիկական ներուժի շահագործմանը:

«Վրաստան-Թուրքիա սահմանին շահագործման է հանձնվել նոր սահմանային անցակետը՝ «Կարծախ»-ը, միևնույն ժամանակ Թուրքիայում ևս նոր անցակետ է բացվել: Սահմանային նոր ենթակառուցվածքները ապահովել են ուղևորների արագ ու հարմարավետ սպասարկումը։ Զգալիորեն բեռնաթափվել են Սարփի և Վալի սահմանային անցակետերը: Բացի այդ, աշխատատեղեր են ստեղծվել՝ տեղի բնակչության համար հանդիսանալով լրացուցիչ գումար վաստակելու աղբյուր»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան