Դավիթ Բաքրաձեն` ԱՄՆ դեսպան

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դավիթ Բաքրաձեն: Ինչպես  «Info 9»-ին հայտնել են նախագահի աշխատակազմից, Մարգվելաշվիլին նորանշանակ դեսպանին արդեն ընդունել է նախագահական նստայարում: Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի` որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները: Բաքրաձեն պաշտոնը կզբաղեցնի սույն թվականի դեկտեմբերի 5-ից:
Հիշեցնենք, որ  մինչ այս Դավիթ Բաքրաձեն Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում իտեգրման հարցերով պետնախարարն էր:

Թողնել պատասխան