Բեսելիան քննադատում է նախագահին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան քննադատում է երկրի նախագահին՝ անդրադառնալով Մարգվելաշվիլիի հայտարարություններից մեկին:

Ըստ «Վրացական երազանք»-ի պատգամավորի՝ խոսակցությունները, թե նախագահական ընտրությունների ուղղակի ընտրակարգին փոխվելը կապված է կոնկրետ Գիորգի Մարգվելաշվիլիի անձի հետ, սուտ է: Բեսելիան պնդում է, թե ուղղակի նախագահական ընտրությունների դեպքում Մարգվելաշվիլին հաղթելու որևէ շանս չունի:

«Նախագահը փորձում է ցույց տալ, թե սա անձի հետ կապված որոշում է: Սա արդարացված չէ և վնասում է գործընթացին»,- հայտարարել է Բեսելիան:

Թողնել պատասխան