Բերձենիշվիլին համոզված է՝ Խորհրդարանը լավ նախագահ չի ունենա

Հանրապետական Լեվան Բերձենիշվիլին  «Expressnews»ին ասել է, թե «Վրացական երազանք»-ում չկա թեկուզ մեկ ներկայացուցիչ, ով կարող է Խորհրդարանի լավ ղեկավար լինել:Իրակլի Կոբախիձեի («Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար) հնարավոր նշանակաման հետ կապված՝ Բերձենիշվիլին ասել է, թե նա շատ երիտասարդ է. «Իրակլի Կոբախիձեին մենք գիտենք միայն այլ կուսակցությունների հասցեին իր ագրեսիվ հայտարարություններով: Եթե Խորհրդարանի նախագահն այդքան կոպիտ լինի և նման տոնով խոսի այլախոհների հետ, նրանից լավ ղեկավար չի ստացվի: Կարծում եմ՝ նա պրոբլեմատիկ կլինի: Մենք հիշում ենք Միշայի ժամանակ (խմբ.՝ նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին) մարդիկ նախարար էին դառնում միանգամից ուսանողական նստարանից, բայց նրանից ոչ մեկը չարդարացրեց իրեն: Ուսուփաշվիլին փայլուն նախագահ էր, հենց դրա համար էլ նրան չէին սիրում ոչ «Վրացական երազանք»-ը, ոչ այլ կուսակցություններ՝ «Հանրապետական»-ից բացի: Բայց նա լավ հարաբերություններ ուներ բոլորի հետ, Խորհրդարանն աշխատում էր: Մենք սպասում ենք կոպիտ, որոշ դեպքերում նույնիսկ գռեհիկ կառավարում՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու պայմաններում: Այն, որ իրենք չունեն Ուսուփաշվիլիի, Բաքրաձեի, նույն Բուրջանաձեի կամ Ժվանիայի նման ղեկավար, ակնհայտ է: Նրանք պետք է իրենց շարքիցլավագույնին ընտրեն: Եթե խորհուրդս լսեն՝ ընտրեն տարիքով մեկին, որ հարգեն գոնե տարիքը: Այլապես տուժելու է առանց այդ էլ փչացած գործը»:

Թողնել պատասխան