Բոլոր փախստականները շուտով կվերադառնան իրենց տները. Սուբարի

«Դիմում եմ Վրաստանի բոլոր փախստականներին․ շատ շուտով բոլորդ կվերադառնաք ձեր տները»,- նման հայտարարություն է արել Վրաստանի բռնագրավված տարածքներից բռնի տեղահանվածների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Նախարարն անդրադարձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպան նշանակելուն:
«Ցինիկություն է հատկապես այն, որ Վրաստանի տարածքներում ռուսական բազաներ կան: Այս տարածքները բռնագրավված են, իսկ Ռուսաստանը դրանք համարում է անկախ պետություններ, սակայն բոլոր օկուպացիաներն իրենց վերջն ունեն: Վստահ եմ, որ շատ շուտով կգա այն ժամանակը, երբ բոլոր փախստականները կվերադառնան իրենց տները: Մնացածը, ինչ Ռուսաստանն անում է, պետականության խաղ է, որը նույնպես կավարտվի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ: Դրա երաշխիքը միջազգային հանրությունն է»,- հայտարարել է Սոզար Սուբարին:

Թողնել պատասխան