Բողոքի ակցիա՝ Հռոմի Պապի այցի դեմ

Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհին Հռոմի Պապին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականներ,  բողոքի  ցույցով են  դիմավորել: Ակցիայի մասնակիցները Հռոմի Պապին դիմել են «սատանայական», «անիծված» խոսքերով:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ  Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը  Վրաստան է ժամանել քարոզչական  նպատակներով:

«Մենք բողոքում ենք, որովհետեւ Ֆրանցիսկոս Պապը Վրաստան է ժամանել  մեզ համոզելու, թե  որուղղափառությունն անընդունելի է: Նա մարզադաշտում պատարագ է անցկացնելու, ուզում է մտնել Սվետիսցխովելի (Մցխեթայում գտնվող մայր տաճար)…»,- հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա  Դավիթ Իսակաձեն:

Թողնել պատասխան