«Ո՞ւմ կողմից ես դու». Ցույց «Բիբլուս» գրախանութի առջև

«Լսարան 115» շարժման անդամները մի քանի կազմակերպության հետ միասին շարունակում են բողոքը` աշխատանքային իրավունքները  վերականգնելու համար: Այս անգամ ակցիայի մասնակիցները հավաքվել էին Թբիլիսիի վակե թաղամասում գործող «Բիբլուս» գրախանութի հարակից տարածքում: «Համերաշխություն աշխատողներին»` վանկարկում էին ցուցարարները: Նախապես  որպես ակցիայի վայր պետք է  ծառայեր Թբիլիսիի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքը, սակայն  ընտրվել էր  «Բիբլուս»-ը, քանի որ օրեր առաջ  գրախանութի տնօրինությունն  աշխատանքից ազատվել է  մի քանի աշխատակցի` որպես հեռացման պատճառ ներկայացնելով աշխատանքային  կարգապահության խախտումը: Գրախանութի նախկին աշխատկիցները  հատուկ տեսաուղերձում խոսում էին ծանր եւ անարդար աշխատանքային պայմանների մասին:auditoria115.1

«Մենք այստեղ միավորել ենք մի քանի սոցիալական ակցիա, Վրաստանում շատ ծանր իրավիճակ է,  350 մարդ է ազատվել աշխատանքից Ռուսթավիում, աշխատանքից ազատված են նաեւ «Ֆրեսկո» սուպերմարկետի մասնաճյուղերի եւ «Բիբլուս» գրախանութի աշխատակիցները,  Հանրային հեռուստաընկերության  շատ աշխատակիցներ  աշխատանքը կորցնելու վտանգի տակ են: Սրա  համար պատասխանատու է կառավարությունը : Պետությունը պետք է  միջամտի տարաձայնություններում, որ սկսվոււմ են գործատուի եւ աշխատակցի միջեւ և պետք է  կանգնի աշխատակցի կողքին»,- ասում է «Լսարան 115» շարժման անդամ  Լեւան Լորթքիփանիձեն:

Ցուցարարները նաեւ պահանջում են աշխատանքային օրենսգրքի  վերանայում:  Ակցիային ներկա էին նաեւ «Ռուսթավի ազոտ» ընկերության նախկին աշխատակիցները, որոնց բողոքը  սկսվել է   հունվար ամսից:

auditoria115Վրաստանի արհմիության ղեկավարի տեղակալ Գոչա Ալեքսանդրիան ասում է.

«Համերաշխություն ենք հայտնում աշխատանքից ազատված ազոտի գործարանի աշխատակիցներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր վերջերս անարդարացիորեն զրկվել են աշխատանքից: Այս պահին կոչ ենք անում «Բիբլուսի» ղեկավարությանը ` քաղաքակիրթ  վերաբերմունք դրսեւորել աշխատակիցների հանդեպ: Խնդիրը կարելի է լուծել երկխոսության միջոցով: Այստեղից տեղափոխվելու ենք դեպի «Վրաստանի բանկ» , քանի որ  այն ուղիղ կապ ունի «Ռուսթավի ազոտի» հետ, պահանջելու ենք գործարանի նախկին աշխատակիցներին վերականգնել աշխատանքում»: 

«Բիբլուս» գրախանութից ցուցարարները երթով շարժվեցին դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ:

«Պահանջում ենք, որ վերահսկվեն աշխատանքային իրավունքները, քանզի գործող  կառավարության ստեղծած պայմաններում փաստացի խախտված են աշխատուժի իրավունքները: Այս խնդիրը վերաբերում է վերջերս տարբեր կազմակերությունների աշխատանքից ազատվածներին, ովքեր դրա մասին չեն բարձրաձայնում: Պետությունը ադեկվատորեն պետք է  արձագանքի այս հարցին»,- նշեց «Լսարան 115 » շարժման  մեկ այլ անդամ Նինա Դոլիձեն:

Ցուցարարները հայտարարեցին,  ցույցերը շարունակվելու են ամենօրյա ռեժիմով, աշխատանքից ազատվածները ծրագրում են դիմել դատարան:

Թողնել պատասխան