Բորջոմիի հրդեհը մարելու համար զինվորականներ են պարգևատրվել

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ Բորջոմիի և Ատենի կիրճերում հրդեհի տեղայնացման աշխատանքներում ներգրավված զինվորականներին 625 լարիի չափով պարգևավճար է տրվել:

«100 զինծառայողի «Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար» պարգևավճար է տրվել, 957 զինծառայողի և 7 քաղաքացու շնորհակալություն են հայտել, 228 զինծառայողի պատվոգիր է տրվել, շնորհակալագիր՝ 42  քաղաքացիական անձանց»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, իսկ գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայային, ով աղետի գոտում է եղել, «Դիդգորի» մեդալով է պարգևատրել:

Թողնել պատասխան