Բորջոմիի հրդեհի գործով հարցաքննվել է շրջանի գամգեբելին

«Բորջոմիի շրջանում բռնկված հրդեհի գործով  հետաքննության շրջանակներում հարցաքննվել է Բորջոմիի շրջանի գամգեբելի (շրջանային խորհրդի ղեկավար) Դիմիտրի Կղիփիանին»,- տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:

Հայտնի չէ, թե ինչ հարցեր են ուղղվել Կղիիանիին:

Նշենք, որ Բորջոմիում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում հարցաքննվել է նաև Պաատա Ջավախիձեն, ով հայտարարում էր, թե Բորջոմիի անտառում հրդեհը դիտավորություն է եղել և հրդեհողներից մեկը Բորջոմիի գամգեբելի Դիմիտրի Կղիփիանին է:

Ըստ Ջավախիձեի՝ ինքը լսել է գամգեբելիի հեռախոսազրույցը, որտեղ Կղիփիանին ասել է. «Կրակը փախավ»:

Թողնել պատասխան