Բուրջանաձեն վստահ է, որ ընտությունները կեղծվել են 2 կուսակցությունների համատեղ ուժերով

Նինո Բուրջանաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընտրությունները կեղծել են ինչպես «Վրացական երազանքը»,  այնպես էլ «Միացյալ ազգային շարժումը»:  «Ժողովրդավարական շարժման» առաջնորդը «Վրացական երազանքին» և «Միացյալ ազգային շարժմանը» մեղադրում է իր և ընդդիմադիր այլ կուսակցությունների ձայների յուրացման մեջ: Բուրջանաձեն պատրաստվում է դիմել Ստրասբուրգի ՄԻԵԴ դատարան:
«Միացյալ ազգային շարժումը» «Վրացական երազանքի» հետ համաձայնեցված կեղծել են ընտրությունները և երկուսն էլ յուրացրել են մեր և այլ ընդդիմադիր կուսակցությունների ձայները: Ուղղակի 2-րդ փուլում «Միացյալ ազգային շարժումը» պետք չեկավ «Վրացական երազանքին», և վերջինս ուղղակի դուրս նետեց «Ազգային շարժմանը»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Թողնել պատասխան