Բռնցքամարտի առաջնությանը Վրաստանի հավաքականը պարտություն է կրել

Հունիսի 21-ին Բաքվում կայացած բռցքամարտի առաջնությանը, խաղարկվում են Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեիրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրերը:

Վրաստանի հավաքականի կազմում է եղել նաև Ջավախքից բռնցքամարտիկ, հայազգի Օթար Երանոսյանը: «World boxing» ֆեյսբուքյան խումբը ժամեր առաջ տեղեկացրեց, որ Վրաստանի հավաքականի բոլոր բռնցքամարտիկները եզրափակիչ փուլում պարտություն են կրել:

Հրապարակման մեկնաբանություններում ականատեսները հատկապես վրդովված էին Երանոսյանի պարտությամբ, ինչը` ըստ բազմաթիվ ականատեսների, ակնհայտ անարդար դատելու արդյունք է եղել:

Լուսանկարը` World boxing-ի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան