«Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրված է, մանրամասները չեն հրապարակվի

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները հրապարակելու հետ կապված` ինքնուրույն որոշում ընդունել, դա պահանջում է  երկկողմ համաձայնություն:

«Վրացական կողմը չի կարող որոշել` կոնկրետ որ դետալները կարելի  է հրապարակել: Դա պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնության հիման վրա: Ինչպես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Տարաբնույթ նամակներ են ստացվում, թե մենք իբր պետք է հրապարակենք «Սոկարի», «Գազպրոմի» , «Շահ-Դենիզի» հետ պայմանավորվածությունները: Կարծում եմ` սա ճիշտ չէ, քանի որ նորմալ, զարգացած երկրներում այդ բնույթի պայմանագրերը համարվում են կոմերցիոն գաղտնիք »,- հայտարարել է Կալաձեն` տեղեկացնելով միայն, որ «Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն ստորագրված է:

Թողնել պատասխան