Գաղտնի հետաքննական գործողությունների մասին նախաձեռնությունը Դոլիձեն Կենտավրոսի է նմանեցնում

«Գործակալության գաղափարը հրաշալի է, սակայն առաջարկվող մոդելը ինչ-որ կենտավրոսի տեսք ունի»:Ասել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն՝ գաղտնի հետաքննական գործողությունների հետ կապված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

«Մի կողմից թվում է՝ պատասխանատվությունը վարչապետինն է, սակայն եթե խորանում ես կոնկրետ գործառույթներում, ուղիղ գրված է , որ գործակալության պետական վերահսկողությունն իրականացնելու է Ազգային անվտանգության  խորհուրդը: Այդ պատճառով գործակալության իրական անկախություն ապահովված չէ: Մեր առաջարկն է՝ մեկ զարկով երկու նապաստակ բռնել. մի կողմից կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, մյուս կողմից որպեսզի իմանանք՝ որտեղ է այն ուղղահայացը, ուր մենք պետք է պատասխանատվության կոնկրետ հարց դնենք այն դեպքում, երբ գործակալույթունը ոչ պատշաճ կերպով կատարի իր գործառույթները,- ասել է Դոլիձեն:

Թողնել պատասխան