Գաղտնի տեսանյութերի տարածման գործով նոր մանրամասներ

 Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն  հայտարարել է, որ գաղտնի տեսանյութերի տարածման  գործում նոր փաստեր են ի հայտ եկել, սակայն  դրանց մասին դեռևս պետք  չէ բարձրաձայնել:  

Հետաքննությունն ավելի արագ  ավարտին հասցնելու նպատակով  դատախազությունը համագործակցում է Ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության հետ:  Ինչպես նշել է Շոթաձեն`  գործին վերաբերող  նորություններ կան,  սակայն նախաքննության շահերից ելնելով դրանք չեն  հրապարակվի:

Դատախազը նշել է  նաև, որ ելնելով այն հանգամանքից,   որ  տեսանյութերը  համացանցում   վերբեռնել  են  արտասահմանյան կայք էջերում,  հետաքննության մեջ ներգրավված են նաև այլ երկրների իրավապահ մարմինները.  հակառակ դեպքում  վրացական կողմը միայնակ կդժվարանար հետաքննությունն անցկացնել:  Երկրի  գլխավոր դատախազի խոսքերն է փոխանցում  www.interpressnews.ge-ն:

Հիշեցնենք,  որ մարտի 11-ին «Youtube»-ում հայտնվել էր  սեռական բնույթի մի տեսանյութ, որում ներկայացված էր  ենթադրաբար նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:  Համացանցում տարածված տեսանյութի հեղինակների ինքնությունը պարզելու նպատակով դատախազութունը  հետաքննություն է սկսել:

Թողնել պատասխան