Գամգեոբայի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Կրծանիսի շրջանի գամգեոբայի (շրջանային վարչություն) ռազմական բաժնի առաջատար փորձագետ Մերաբ Գ.-ին:

Հետաքննության համաձայն, վերջինս 1000 լարի կաշառք է պահանջել 25 տարին լրացած Վրաստանի մի քաղաքացուց՝  խոստանալով պարտադիր զինվորական ծառայությունից ազատել։

«2017 թ․ դեկտեմբերի 8-ին գամգեոբայի աշխատակիցը երիտասարդից 650 լարի է պահանջել՝ խոստանալով ազատել պարտադիր զինծառայությունից: 2017 թ․ դեկտեմբերի 11-ին նույն քաղաքացուց վերցրել  է նաև 350 լարի, հենց այդ ժամանակ էլ ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից»,- ասված է հայտարարությունում:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է 6-9 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան