Գերմանիայում դեսպան նշանակվելու մասին լուրերը բամբասանք են. Նարմանիա

Թբիլիսիի  քաղաքապետ Դավիթ Նարմանիան բամբասանք է որակել նրա՝  Գերմանիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը նշել է՝ ի պատասխան լրագրողների հարցերին:

Նրա խոսքերով՝ այդ մասին նույնիսկ բանակցություն և խոսակցություն չի եղել:

Նարմանիան հավելել է, որ իր ծրագրերի մասին հրապարակայնորեն կխոսի միայն ընտրությունների ավարտին: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան