Գերմանիայում է Վրաստանի գլխավոր դատախազը

Վրաստանի դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեյի ղեկավարույթամբ գտնվում է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում՝Սաքսոնիայի գլխավոր դատախազի հրավերով: Այցի շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազը հանդիպել է տեղի դատախազության ղեկավար անձանց հետ: Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն, կողմերը ծանոթացել են միմյանց գործունեության առաձնահատկություններին և կիսվել հանցավորության դեմ պայքարի փորձով: Իրակլի Շոթաձեն գերմանացի իր գործընկերոջը տեղեկություններ է տվել Վրաստանի դատախազության ռազմավարության և բարեփոխումների մասին: Հանդիպմանը կողմերը խոսել են նաև հետագա համագործակցության մասին: Գերմանական կողմի առաջարկով, 2017 թվականին Թբիլիսիում կայանալու է դատախազների միջազգային կոնֆերանս:

Թողնել պատասխան