Վրաստանի քաղաքացին Գերմանիայում իրականացրած հանցանքի համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝  ծանր հանցագործության համար ձերբակալված քաղաքացին դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2017 թ․հուլիսի 20-ին Քութայիսիի քաղաքային դատարանը Վրաստանի քաղաքացի Գ.Չ.-ին մեղավոր է ճանաչել Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում 2013 թ․ կողոպուտի և կանխամտածված սպանության համար:

Ըստ հետաքննության՝  Գ.Չ.-ն և իր համախոհ Ն.Ձ.-ն, որը նույն հանցագործության համար Գերմանիայում ցմահ ազատազրկման է դատապարտված, 2013 թ․ հունիսին Նյուրնբերգ քաղաքում ներխուժել են 1928 թ․ ծնված Ա.Մ.-ի բնակարան:

Նրանք կապել են բնակարանի տիրոջ ձեռքերն ու ոտքերը, խեղդամահ արել: Այնուհետև այլ իրերի հետ միասին «Ռոլեքս»-ի 2500 եվրո արժողությամբ ժամացույց են գողացել և փախուստի դիմել:

Գ.Չ.-ի նկատմամբ Գերմանիայի կողմից հետախուզում է հայտարարվել Ինտերպոլով: Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Վրաստանի իրավապահները այս գործում ակտիվորեն համագործակցել են  գերմանացի գործընկերների հետ:

Թողնել պատասխան