Գերմանիան Էրդողանին քաղաքական ապաստան չի տա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գտնվելու վայրը հայտնի չէ: Նա փորձում է քաղաքական ապաստան ստանալ Եվրոպայում:Նրա օդանավի անձնակազմին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում: Գերմանիան հրաժարվել է Էրդողանին քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին հաղորդում է «NBC» լրատվականը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական աղբյուրներին:

NBC News-ի տվյալներով՝ նա Լոնդոն է ուղեւորվել: Միաժամանակ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում»  կուսակցության փոխնախագահ Յասըն Աքթայը, չհստակեցնելով Էրդողանի գտնվելու վայրըհայտնել է, որ «նախագահն անվտանգ վայրում է»:

Թողնել պատասխան