Գերմանիան, Ռումինիան և Հունաստանը Բորջոմիի հրդեհը մարելու պատրաստակամություն են հայտնել

Բորջոմիի անտառում բռնկված կրակի մարման նպատակով Վրաստանին օգնություն են առաջարկել եվրոպական մի քանի պետություն ևս: Բորջոմիի հրդեհի մարման նպատակով ստեղծված արտակարգ շտաբի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Բելառուսն արդեն օգնում են Վրաստանին մարել հրդեհը: Վրաստանին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան, Ռումինիան և Հունաստանը:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան