Գերմանիան օգնություն է առաջարկում ինքնակամ հայրենիք վերադառնալ ցանկացողներին

Վրաստանի դաշնային կառավարությունը նյութական և ոչ նյութական աջակցություն է առաջարկում այն օտարերկրացիներին, ովքեր ցանկությունն ունեն ինքնակամ իրենց հայրենիք վերադառնալ: Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ սա վերաբերում է  նաև Վրաստանի քաղաքացիներին: Ծրագրով նախատեսված է ինչպես ճանապարհածախսի վճարումը, այնպես էլ հավելյալ ֆինանսական օգնություն ստանալու հնարավորություն: Ընդ որում ծրագրից կարող են օգտվել միայն հետևյալ քաղաքացիները.

  • Անձինք, ովքեր Գերմանիայի տարածք են մուտք գործել մինչ առանց վիզային ռեժիմի գործարկումը, այսինքն մինչև 2017-ի մարտի 27-ը, սակայն  ապաստան ստանալու հարցում բացասական պատասխան են ստացել, եթե չի լրացել Գերմանիայի համապատասխան գերատեսչությունների կողմից տրամադրած ժամկետը, որի ընթացքում նրանք պարտավոր են լքել երկրի տարածքը:
  • Այն քաղաքացիները, որոնց նկատմամբ դեռ շարունակվում է ապաստան հայցելու հարցը:
  • Մարդիկ, ովքեր Գերմանիայում ապաստան են ստացել, սակայն ցանկություն են հայտնել հետ վերադառնալ Վրաստան:

Գերմանական կողմի տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018-ի փետրվարի 28-ը բացի ճանապարհային ծախսերից, հնարավորություն կա Գերմանիայի կառավարությունից 3000 եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ստանալ՝ Վրաստան վերադառնալու դեպքում կենսապայմանները բարելավելու համար:

Այս մասին տեղեկատվությունը հասանելի է  նաև ռուսերենով:

Հիշեցնենք՝ Օրեր առաջ Գերմանիայից մի քանի տասնյակ մարդ է արտաքսվել:

Թողնել պատասխան