Գիգա Օթխոզորիային սպանողն այլեւս հետապնդման ենթակա չէ

2016թ․ մայիսի 19-ին Խուրչա գյուղում Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող Ռաշիդ Կանջիողլին, այսպես կոչված, նախնական կալանքում այլեւս չի գտնվում: Աբխազիայի Գալի քաղաքում տեղի ունեցած այսօրվա հանդիպման ընթացքում երկրի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչները Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչներին տեղեկատվություն են փոխանցել այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Օթխոզորիան սպանվել էր վրաց-աբխազական սահմանի՝ վրացական կողմից վերահսկվող տարածքում, Աբխազիայի սահմանապահների կողմից։ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը։

Պետանվտանգության հետաքննական դեպարտամենտի տեղեկատվությամբ, Օթխոզորիայի սպանության հարցն օրակարգային կլինի ոչ միայն Գալիի, այլեւ ավելի բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:

Բացի դա, այսօրվա հանդիպման ընթացքում զրուցել են նաեւ վերջին շրջանում այսպես կոչված սահմանին հաճախակի դարձած ձերբակալությունների մասին:

Թողնել պատասխան