«Գիշերային գայլերի» որոշ անդամներ Թբիլիսիում են

Մայիսի 9-ին Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգի են այցելել ռուսական «Գիշերային գայլեր» խմբի բայքերները:

Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին,  լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ Թբիլիսի են ժամանել  ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:

Վրաստանի «Օկուպացացված տարածքների մասին» օրենքը խախտելու վերաբերյալ հարցին ի պատասխան խմբի անդամներից մեկը նշել է, որ սահմանը հատելիս իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել:

Հիշեցնենք՝ Վրաստանի ՆԳՆ-ը «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին անցած շաբաթ չէր թույլատրել մուտք գործել  երկիր:

Թողնել պատասխան