Գիշերը կոտրել են «Միացյալ ազգային շարժման» գրսենյակի պատուհանները

Այս գիշեր անհայտ անձինք կոտրել են Թբիլիսիի Վակե թաղամասում գտնվող  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի պատուհանները:  Այս մասին հայտարարել են կուսակցության անդամները` այսօր առավոտյան ժամանելով գրասենյակ:

«Միացյալ ազգային շարժման»  Վակեից  մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Էլենե Խոշտարիան տեղի ունեցի համար մեղադրել է իշխանություններին:

Նրա խոսքով,  սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները  փորձում են բռնություններ գործադրել ընդդիմադիրներ  դեմ:

«Մենք անցած 4 տարիների ընթացքում տեսել ենք, որ նրանց հատուկ է միայն քանդելը,  և ոչ թե այն,  ինչ անհրաժետ է երկր զարգացման համար: Սակայն իշխանությունները պետք է հոգ տանեին բնակչության ու երկրի ապագայի մասին: Հետևաբար,  սա կառավարության ձեռագիրն է»,-վստահեցրել է ընդդիմության ներկայացուցիչը:

Խոշտարիան հավաստիացրել է, որ իշխանություններն իրենց արարքներով ավելի են արագացնում  առաջիկա ընտրություններում իրենց պարտությունը:

Թողնել պատասխան