Գիշերային ժամերին աղբահանումը կնվազեցնի խցանումները. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադարձել է մայրաքաղաքում աղբահանումը գիշերային ժամերին իրականացնելու վերաբերյալ նախկինում արած իր հայտարարությանը:

Նա վստահեցրել է, որ աղբահանման համար նախատեսված ավտոմեքենաների տեղաշարժը միայն գիշերային ժամերին կօգնի նվազեցնել խցանումները:

«Մայրաքաղաքում խցանումները լուրջ խնդիր են դարձել։ Կարող ենք փորձնական ծրագիր իրականացնել, կոնկրետ շրջանում, կոնկրետ փողոցներում, նկատի ունեմ կենտրոնական փողոցները՝ հասկանալու թե ինչ արդյունք կտա: Սակայն, այստեղ նաև կարևոր է հասարակության աջակցությունը, եթե ուզում ենք աղբահանումն իրականացնել գիշերվա ընթացքում (22:00-24:00 ), պետք է աղբը տներից հանել հենց երեկոյան ժամերի»,-հայտարարել է Կալաձեն:

Թողնել պատասխան