Վրաց պաշտոնյան Դավոսում հանդիպել է Քաթարի իր գործընկերոջ հետ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ:

Շեյխ Ահմադ բին Ջասիմ բին Մուհամմադ Ալ Տանի հետ հանդիպման ժամանակ Գիորգի Գախարիան ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում աճող համագործակցության փաստը: Իր հերթին Քաթարի Էկոնոմիկայի և առևտրի նախարարը վստահեցրել է, որ անձամբ իր ներդրումը կունենա հետագա համագործակցության զարգացման գործում:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝  Գախարիան շեյխին ծանոթացրել է Վրաստանի բիզնես միջավայրի և երկրում առկա ներդրումային ներուժի հետ: Նրա խոսքերով՝ Վրաստանի կառավարությունն այնպիսի պետական ծրագրեր է առաջարկում, որոնք ֆինանսական և այլ գործիքների միջոցով լավագույնս աջակցում են ձեռնարկատիրությունների զարգացմանը:

Թողնել պատասխան