Գիորգի Թումասյան. Առաջին հերթին Վրաստանն է

Օրեր առաջ համացանցում աղմուկ էր բարձրացրել  «Enterprise Rent-A-Car» կազմակերպության հայաստանյան գրասենյակի գովազդը, որում Վրաստանը ներկայացված էր առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: 

Վրաստանի «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր և ղեկավար, ՄԱԿ-ում 2017 թվականին Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը նամակով դիմել էր կազմակերպությանը՝ պահանջելով շտկել քարտեզը: Ընկերությունը բացատրական նամակ է ուղարկել Վրաստանի արտգործնախարարությանը՝ պատճառաբանելով, թե նկարը ներբեռնել են  Google որոնողական համակարգից՝ առանց հատուկ ուշադրություն դարձնելու: «Մոտ օրերս մենք նոր պաստառ կպատրաստենք այն քարտեզով, որը մեզ տրամադրել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը և ձեզ կներկայացնենք նոր պաստառի լուսանկարը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ըմբռնում եք մոտենում ստեղծված իրավիճակին»,- ասել է ընկերության ղեկավար Արսեն Սուքիասյանը:

Գ. Թումասյանն արդեն իր էջում հրապարակել է պաստառի նորացված տարբերակը՝ հետևյալ գրությամբ. «Ինչպես խոստացել էի սխալն ուղղված է: Առաջին հերթին Վրաստանն է»: 

Թողնել պատասխան