Գիորգի Կվիրիկաշվիլին Բաքվում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին  Բաքու կատարած  պաշտոնական այցի շրջանակներում ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասիզադեի հետ  քննարկել է վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին  վերաբերող  հարցեր:  Այս մասին հաղորդում է Վրաստանի  կառավարության մամուլի  ծառայությունը:  Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների նախագահները անդրադարձել են նաև համատեղ իրականացվող տարածաշրջանային կարևոր ծրագրերին, էներգետիկ ոլորտում,  ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին:  Ընդգծվել է, որ  վերոնշյալ ծրագրերը կողմերը հաջողությամբ են իրականացնում:

Կառավարության մամուլի  ծառայության հաղորդմամբ,   այցի ըթացքում հատուկ ուշադրության են արժանացել նաև  «Հարավային գազային միջանցք»  և  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերը, որոնց հաջող ընթացը կարևորն է ոչ միայն Եվրոպայի Էներգաանվտանգության, ալև  Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության համար:

Թողնել պատասխան