Գիորգի Կվիրիկաշվիլի. «Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի այցը Վրաստանի համար կարևորագույն ուղերձ է»

«Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի այցը կարևորագույն ուղերձ է՝ մեր երկրի զարգացման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության տեսանկյունից» — հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին՝  Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որի շրջանակներում  Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Այս այցը նաև կարևոր է Վրաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների աջակցության ու  ճանաչման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կվիրիկաշվիլին տեղեկացրել է նաև, որ այցի շրջանակներում կանցկացվի  ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողվի  նիստը, որտեղ կքննարկվեն  հիմնական փաթեթի իրականացման հարցերը.  «Դա  կարևոր է մեր երկրի պաշտպանունակության ուժեղացման և եվրաատլատյան ընտանիքում  իտեգրվելու տեսանկյունից»:

Թողնել պատասխան