Մարգվելաշվիլիի վարկանիշն աճում է

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների որոշ մասն արդեն հրապարակվել է:

«Որ քաղաքական ուժին ձայն կտաք, եթե հենց վաղը լինեն ընտրությունները» հարցին 26 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի իշխող «Վրացական երազանք»-ի օգտին։ Հարցվածների 15 տոկոսը աջակելու է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած, այսօր հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, միայն 7 տոկոսն իր ձայնը կտա «Եվրոպական Վրաստան»-ին (որը հիմնել են «ՄԱՇ»-ից հեռացած գործիչները)։

IRI-ի հարցումները ցույց են տալիս, որ ներկա գումարման խորհրդարան մուտք գործած ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի օգտին կքվեարկի հարցվածների 4 տոկոսը։ Վրաստանի «Լեյբոլիստական»  կուսակցությանը պատրաստ է ձայն  տալ հարցվածների 6 տոկոսը։

Քաղաքական գործիչների ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Հարցվածների 67 տոկոսը հավանություն է տալիս նրա գործունեությանը։ Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն 65 տոկոսի աջակցությունն է վայելում, սակայն, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի ծրագրերին հավնություն է տալիս 55 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտը ամբողջական հարցումները կհրապարակի ապրիլի 3-ին:

Թողնել պատասխան