Գիորգի Մարգվելաշվիլին` հյուրընկալել է օտարերկրյա դիվանագիտների ու կառավարության ներկայացուցիչների

Margvelashvili 2«Ողջ աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներն հաջողությամբ իրկանացնելու համար, մենք պետք է գործենք միասնաբար ոը եռանդուն:

Այս խոսքերով իր ելույթն է սկսել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Հավլաբարի իր նստավայրում հյուրընկալելով օտարերկրյա դիվանագիտների  ու կառավարության ներկայացուցիչների: Նա մասնավորապես առանձնացրել է  հաջորդ տարվա հնարավոր մարտահրավերները: Միաժամանակ նախագահը հավաստիացրել է, որ  Վրաստանն իր մեծ ներդնումն ունի աշխարհում խաղաղության հաստատման գործում:

«Մենք միասին պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք նպաստում են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Պետք է պայքարենք ու աջակցենք, որպեսզի  խաղաղություն տիրի Ուկրաինայում, Մոլդովայում: Պետք է մեր ներդրումն ունենանք նաև Սիրիայում, ինչպես նաև  Աֆղանստանում և Իրաքում  կայունություն հաստատելու  գործում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ամփոփելով 2015 թվականը, Մարգվելաշվիլին խոսել է նաև  ընթացիկ տարվա ձեռքբերումների մասին, մասնավորապես շեշտելով Եվրաինտեգրման գործընթացներն ու Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների բարելավումը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարությանն ուղղված  նվաճումները:

Թողնել պատասխան