Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել կաթոլիկ աշխարհին

Կաթոլիկ աշխարհն այսօր նշում է Քրիստոսի ծննդյան տոնը։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Վրաստանի կաթոլիկ համայնքին` Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթել սեր, խաղաղություն ու երջանկություն:

«Շնորհավորում եմ այս հրաշափառ տոնի կապակցությամբ: Փրկչի Սուրբ Ծնունդը մեր ազատությունն է և վերածնունդը։ Թող ազատության և հավատքի այս մեծ տոնը սեր և խաղաղություն բերի ձեր ընտանիքներին և մեր հայրենիքին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը:

Նշենք, որ վիճակագրական վերջին տվյալների համաձայն, Վրաստանում ապրում է մոտ 50 հազար կաթոլիկ:

Թողնել պատասխան