Գիորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ պատմական անարդարությունը կշտկվի

«Աբխազներին պետք է ասենք,  թե  ինչպիսի երկիր ենք կառուցում և այնպես անենք,  որ նրանց դա  դուր գա»,- «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավի  շրջանակներում հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի  Մարգվելաշվիլին:

Անկալիայում ամառային դպրոցի մասնակից  երիտասարդների հետ հանդիպմանը երկրի ղեկավարն ասել է, որ Աբխազիան պետք է վերադարձնել  հասարակության ուժեղացմամբ, ազատությամբ,  ժողովրդավարության ու երկրի  տնտեսական զարգացմամբ:

Նախագահի  աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն,  Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին`կարևորելով  Եվրաատլանտյան  կառույցներին ինտեգրման գործըթացը:

«Այսօր մենք գտնվում ենք մի զարմանալի վայրում, որտեղից երևում է մեր պատմական հողը` Աբխազիան, որին տիրացել են անօրինական կերպով: Այն անպայման հետ է վերադարձվելու»:

Գիորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ  պատմական անարդարությունը  կշտկվի, երբ  հասարակությունը կմիավորվի` ամուր պետություն կառուցելու ցանկությամբ:

Նախագահի խոսքով,  երկրի 20 տոկոսը օկուպացված է միջուկային  երկրի կողմից, որը «ռազմական ուժով  է օկուպացրել մեր հայրենիքի տարածքները»:

Հաղորդագրության  համաձայն,  հանդիպումը ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով:  «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական ծրագիրը նաաձեռնել  է Գիորգի Մարգվելաշվիլին` նախագահի  պահուստային հիմնադրամի աջակցությամբ: Այն  նպատակ ունի բնակիչների շրջանում բարձրացնել  ընտրություններին մասնակցելու  հետաքրքրությունը:

Թողնել պատասխան